Խավիեր Մասկերանոն բացատրել է, թե ինչու է Լիոնել Մեսսին բաց թողել «Ինտեր Մայամիի» վերջին երկու հանդիպումները

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն բացատրել է, թե ինչու թիմի ավագ Լիոնել Մեսսին բաց թողեց թիմի վերջին երկու խաղերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա արգենտինացին չի խաղում մկանային լարվածության պատճառով։

«Ինչ վերաբերում է Լեոյին, ես կատարում եմ բժիշկների ցուցումները։ Ինձ ասացին, որ նա վնասվածքներ ու կապտուկներ չունի։ Նա հոգնած էր վեց օրում երեք հանդիպում անցկացնելուց հետո։

Շատ բաներ կային, այդ թվում՝ եղանակի փոփոխություն։ Եվ քանի որ մենք հոգ ենք տանում նրա մասին և չենք ուզում, որ նա չափազանց հոգնած լինի, որոշեցինք նրան հանգստի իրավունք տալ՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը։

Իհարկե, աշխարհի լավագույն ֆուտբոլիստին խաղադաշտում չունենալը հեշտ չէ: Բայց մենք պետք է առաջ գնանք ու կարողանանք խաղալ առանց նրա»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։