Մադրիդի «Ռեալը» արձագանքել է ակումբի սան՝ Ալվարո Նեգրեդոյի կարիերան ավարտելուն։
«Դուք օրինակ էիք ֆուտբոլի և սպորտի համար։ Մենք շատ հպարտ ենք, որ դուք մեր ակումբի մի մասն էիք»,- ասված է Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Երեկ՝ մարտի 6-ին, Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ալվարո Նեգրեդոն հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Իսպանացու կարիերայի վերջին ակումբը եղել է «Վալյադոլիդը», որտեղից նա հեռացել է 2024 թվականի ամռանը։ Բացի «Ռեալից» և «Վալյադոլիդից», Նեգրեդոն հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին», «Սևիլիան», «Վալենսիան» և «Բեշիքթաշը»: