Կիլիան Մբապպեն անդրադարձել է Լիոնել Մեսսիի և Նեյմարի հետ ՊՍԺ-ում հանդես գալու տարիներին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ ՊՍԺ-ում խաղալու մասին։

«Մենք համախմբել ենք ֆուտբոլիստներին, որոնք կարող եք գտնել միայն PlayStation-ում: Այո, մենք չհաղթեցինք Չեմպիոնների Լիգան, բայց մենք ստիպեցինք շատ երեխաների երազել»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռացավ ՊՍԺ-ից և մինչև 2029 թվականը պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ։ Մեսսին ՊՍԺ-ից հեռացավ 2023 թվականին և պայմանագիր կնքեց «Ինտեր Մայամիի» հետ։ Նեյմարը նույնպես հեռացավ ՊՍԺ-ից 2023 թվականին և տեղափոխվեց «Ալ-Հիլալ»։ 2025 թվականին նա պայմանագիր է կնքել «Սանտոսի» հետ։