«Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներով

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստների ծառայություններով։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Nacional-ին, «Ազնվականները» դիտարկում են կիսապաշտպաններ Մարկ Կասադոյին և Ֆերմին Լոպեսին, ինչպես նաև պաշտպան Ժյուլ Կունդեին ձեռք բերելու տարբերակը։

Նշվում է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ հաջորդ ամառ։

Transfermarkt-ը 21-ամյա Մարկ Կասադոյի և Ֆերմին Լոպեսի արժեքը գնահատում է համապատասխանաբար 30 և 50 միլիոն եվրո։ 26-ամյա Ժյուլ Կունդեի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։