«Լիվերպուլը» թոփ տրանսֆեր կարող է իրականացնել

«Լիվերպուլը» այս ամառ կփորձի ձեռք բերել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի տրանսֆերը: Շվեդի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Արսենալը», «Չելսին», «Բարսելոնան», ՊՍԺ-ն և այլ եվրոպական գրանդներ։

Վերջին շրջանում մերսիսայդցիները համարվում են 25-ամյա ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդներից մեկը։

«Ակնհայտ է, որ «Լիվերպուլը» իր տեսադաշտում ունի մի շարք հարձակվողներ, բայց միակ անունը, որի մասին ես անձամբ լսել եմ, Իսակն է», – գրել է X սոցիալական ցանցում ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը։

Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր Իսակը «Նյուքասլի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը «կաչաղակների» աստղին գնահատում է 75 միլիոն եվրո։