«Բորնմութի» կենտրոնական պաշտպան Դին Հեյսենի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան»։
19-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո, որից պոտենցիալ գնորդները շուտով կարող են օգտվել։ Լրագրող Սամի Մոկբելի տեղեկություններով՝ Հեյսենին ձեռք բերելով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», «Չելսին», «Թոթենհեմը» և «Նյուքասլը»։
Աղբյուրի համաձայն, իսպանացին, ըստ ամենայնի, նախապատվությունը կտա եվրոպական թոփ ակումբներից մեկին, որը մրցավազքի ֆավորիտ է դարձնում մադրիդյան թիմին և մյունխենյան թիմին։
Դին Հեյսենը «Բորնմութ» է տեղափոխվել «Յուվենտուսից» անցած ամառ։