Ալեքսանդր Իսակը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Այս մասին հայտնում է Topskills Sports UK-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն արդեն բանակցությունների մեջ է մտել «կաչաղակների» հետ շվեդ հարձակվողի տրանսֆերի շուրջ։ Նշվում է, որ փարիզյան թիմը ցանկանում է բոլոր ջանքերը գործադրել Իսակի հետ պայմանագիր կնքելու համար։

Այս մրցաշրջանում 25-ամյա շվեդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։