Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժոաու Նևեշին։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավորությունը կախված կլինի մի քանի գործոններից, մասնավորապես՝ 20-ամյա պորտուգալացու՝ թիմը փոխելու պատրաստակամությունից։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» նախկինում կրկին հետաքրքրված է եղել ֆուտբոլիստի ծառայություններով։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։