Յոզուա Կիմիխը խոսել է իր ապագայի մասին

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը խոսել է իր ապագայի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» չեղարկել է ֆուտբոլիստի նոր պայմանագրի առաջարկը։

«Այլ ակումբները նույնպես դեր ունեն ապագայի վերաբերյալ իմ որոշման մեջ։ Չեմ նշի, թե կոնկրետ որ ակումբները, բայց մոտ ապագայում որոշում կկայացվի»,- Կիմիխի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Կիմիխը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։