Ալվարո Նեգրեդոն որոշել է ավարտել կարիերան

Իսպանացի հայտնի հարձակվող Ալվարո Նեգրեդոն որոշել է ավարտել կարիերան։ Այս մասին 39-ամյա հարձակվողը հայտնել է իր սոցցանցերի միջոցով։

Ալվարոն հայտնի է իր ելույթներով այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին», «Սևիլիան», «Վալենսիան», «Բեշիքթաշը», «Կադիսը», «Ալմերիան» և այլն։

Հարձակվողի վերջին թիմը եղել է «Վալյադոլիդը»: Նեգրեդոն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել տասը գոլի հեղինակ։

«Ֆուրիա Ռոխայի» հետ Ալվարոն 2012 թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն։