Պաշտպան Մարկ Կուկուրելլան տեսանելի ապագայում կարող է փոխել ակումբը։ Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը, 26-ամյա Կուկուրելլան հայտնվել է «Ատլետիկոյի» ռադարում։
Մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի համար կարող է առաջարկել 30 մլն եվրո։ Նշվում է, որ Կուկուրելլայի համար Իսպանիա վերադառնալու և Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ խաղալու հնարավորությունը կարող է գրավիչ տարբերակ լինել:
2024/2025 մրցաշրջանում Մարկ Կուկուրելլան անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Կուկյուրելայի գործող պայմանագիրը նրան կապում է «Չելսիի» հետ մինչև 2028 թվականի կեսերը: