Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել` ուղղված Մադրիդի «Ռեալին»

Արաբական «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» հիմնադրման օրվա առթիվ։

Այսօր՝ մարտի 6-ին, «արքայական» ակումբը նշում է հիմնադրման 123-ամյակը։

«Թագավորական 123 տարի։ Շնորհավորում եմ մադրիդյան ամբողջ ընտանիքին։ Առա՛ջ Մադրի՜դ»,- գրել է Ռոնալդուն։