«Բարսելոնան» նոր դարպասապահ է փնտրում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնները» ցանկանում են նոր դարպասապահ ձեռք բերել ով կպաշտպանի թիմի դարպասը Տեր-Շտեգենի հեռանալուց հետո:
Նշվում է, որ ներկայումս կատալոնական ակումբն իր տեսադաշտում ունի երեք թեկնածու՝ Բարտ Վերբրյուգեն (Բրայթոն), Լուկաս Շևալյեն (Լիլ) և Ժոան Գարսիան (Էսպանյոլ):
Նշվում է, որ ընտրությունը կախված կլինի ակումբի ֆինանսական վիճակից։
Հիշեցնենք, որ կատակոնացիները 26 տուրից հետո 57 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։