Էդերսոնը կարող է լքել «Ատալանտան»

«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոնը կարող է լքել Բերգամոն։

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ներկայացուցիչներ։ «Ծեր սինյորայի» տեխնիկական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին անցյալ ձմռանն արդեն հետաքրքրվել էր կիսապաշտպանով։

Transfermarkt-ի փորձագետները Էդերսոնի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։ 25-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Ատալանտայի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Ատալանտայի» աստղի նկատմամբ հետաքրքրությունը նախկինում վերագրվում էր «Մանչեսթեր Յունայթեդին», «Մանչեսթեր Սիթիին» և Մադրիդի «Ռեալին»: