«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսն այս ամառ պատրաստվում է փոփոխություններ կատարել: Ուրուգվայցու հեռանալու մասին խոսակցությունները վաղուց էին ընթանում, և այժմ, ըստ El Nacional-ի, ֆուտբոլիստն ինքը մտադիր է լքել «Լիվերպուլի» շարքերը։
Հարձակվողն ակնկալում է հեռանալ հաջորդ ամառ։ 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Մադրիդի «Ատլետիկոն»։ Նախկինում Դարվին Նունյեսին գնելու գլխավոր հավակնորդը համարվում էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը», ով, ըստ լուրերի, պատրաստ է տրանսֆերն իրականացնել ձմռանը, սակայն «Լիվերպուլը» մերժել Սաուդյան թիմին:
Transfermarkt պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: