«Լիլի» կանադացի կենտրոնական հարձակվող Ջոնաթան Դեյվիդը մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբը։
Հայտնի լրագրող Սաշա Տավոլերիի խոսքերով՝ «Բարսելոնան» և «Վեսթ Հեմը» պլանավորում են ամռանը 25-ամյա հարձակվողի համար պայքարել։ Հարկ է նշել, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում Դավիդի՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու ցանկության մասին։
Այս մրցաշրջանում Դեյվիդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ: Transfermarkt-ի համաձայն՝ խաղացողը գնահատվում է 45 միլիոն եվրո: