«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Այս մասին հայտնում է Topskills Sports UK-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն արդեն բանակցությունների մեջ է մտել «կաչաղակների» հետ շվեդ հարձակվողի տրանսֆերի շուրջ։ Նշվում է, որ փարիզյան ակումբը ցանկանում է բոլոր ջանքերը գործադրել Իսակի հետ պայմանագիր կնքելու համար:
ՊՍԺ-ն պատրաստ է փոխանակման գործարք առաջարկել «Նյուքասլին» Գոնկալո Ռամոսին, Մարկո Ասենսիոյին կամ Ռանդալ Կոլո-Մուանիին ներառելով առաջարկի մեջ,- ընդգծել է աղբյուրը:
Այս մրցաշրջանում 25-ամյա շվեդը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 31 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի փորձագետները Իսակի արժեքը գնահատում են 75 միլիոն եվրո։