Ֆուտբոլային գործակալ Ջովանի Բրանչինին, ով ներկայացնում է «Բայերի» և Գերմանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի շահերը, խոսել է ֆուտբոլիստի նկատմամբ «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության մասին։
Ինչպես հայտնում է Sport Witness-ը, ֆուտբոլիստի ներկայացուցիչը սուտ է անվանել անգլիական թոփ-ակումբի հետ բանակցությունների մասին լուրերը։
Վիրցը լևերկուզենյան թիմում հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt-ի տեղեկություններով՝ կիսապաշտպանի շուկայական արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։