Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» արտագնա հաղթանակ տարավ «Բենֆիկայի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով։
22-րդ րոպեից «Բլաուգրանաները» խաղում էին մեկ խաղացողով: «Բարսելոնայի» հաղթանակը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թիմը հաղթում է արտագնա՝ 69 րոպեից ավելի խաղալով 10 հոգով:
«Բարսելոնա»-«Բենֆիկա» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին, Երևանի ժամանակով 21:45-ին: