Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Նա խաղում էր անհավանական մակարդակով»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ առաջին խաղից հետո խոսել է իր թիմի կիսապաշտպան Պեդրիի մասին։

Հանդիպումը կայացել է Լիսաբոնում մարտի 5-ին եւ ավարտվել կատալոնական թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Հանդիպման մեծ մասը հյուրերը անցկացրին տասը հոգով։

«Պեդրին անհավանական էր, նա խաղում էր անհավանական մակարդակով: Մենք բոլորս ուրախ ենք նրա համար։ Մենք գոհ ենք հաղթանակից։ Շատ լավ էինք պաշտպանվում, դա ամենակարևորն է: Հանդիպումը լավ անցավ մեզ համար, և սա մեծ հաղթանակ է»,- լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ֆլիկը։

Այս մրցաշրջանում Պեդրին Չեմպիոնների լիգայում անցկացրել է ինը հանդիպում և երկու գոլային փոխանցում կատարել թիմակիցներին: