«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում մերսիսայդցիների՝ ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին։
Հիշեցնենք, որ եվրոպական ֆուտբոլի երկու հսկաների հանդիպումը կայացել է մարտի 5-ին Փարիզում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Երկրորդ խաղակեսի միակ գոլը խփել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթը։
«Աչքերիս չեմ հավատում։ Սա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտներից մեկն է»,- փորձագետի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։
«Լիվերպուլ»-ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:55-ին: