Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի 1/8-րդ եզրափակչի «Բայերի» դեմ առաջին խաղում (3:0):
Այսպիսով, անգլիացին եվրագավաթների գլխավոր մրցաշարի պատմության ամենաարդյունավետ անգլիացիների ցուցակում շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիին։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Հարի Քեյնը ներկայումս դարձել է 38 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ՝ ընդհանուր առմամբ անգլիացին դարձել է 48 արդյունավետ գործողության հեղինակ, իսկ Ուեյն Ռունին՝ 47:
Այս ցուցանիշով առաջատարը Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն է (52)։
Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։