«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի խաղադրույքների գործի քննությունը կսկսվի այս ամիս:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, գործի քննությունը նախատեսված է մարտին։ Ամբողջ գործընթացը կտևի երեք շաբաթ։
Նշենք, որ բրազիլացի կիսապաշտպանը կարող է երկար ժամանակով որակազրկվել՝ խաղադրույքներ կատարելու մեղադրանքով։
Ֆուտբոլի ասոցիացիան նախկինում բրազիլացուն մեղադրել էր խաղադաշտում կանխամտածված գործողությունների չորս կետով, որոնք կատարվել են նախապես կատարված խաղադրույքների պայմաններին հասնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ասոցիացիան ֆուտբոլիստի համար ցմահ որակազրկում է պահանջում: Բրազիլացին իր հերթին հերքում է իրեն ուղղված մեղադրանքները։