ՊՍԺ-ի վինգեր Խվիչա Կվարացխելիան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլից» կրած 0:1 հաշվով պարտությունից հետո կիսվել է հույզերով:
«Մենք շատ հնարավորություններ ունեինք գոլ խփելու։ Նրանց ցույց տվեցինք, որ մենք այսօր լավագույն թիմն ենք։ Արժանի էինք հաղթանակի կամ ոչ-ոքիի, բայց դա ֆուտբոլ է: Կպատրաստվենք պատասխան հանդիպմանը, «Էնֆիլդում» դժվար է լինելու։ Մենք պետք է խաղանք նույն խաղը և գոլ խփենք:
Ես շատ եմ ափսոսում, որ իմ գոլը չեղարկվեց, բայց ես պետք է շարունակեմ աշխատել, և արդյունքները կգան և՛ թիմի, և՛ ինձ համար»,- Խվիչայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։