ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։
Հավակնորդների թվում են՝ Ռոդրիգոն (Ռեալ Մադրիդ), Հարի Քեյնը (Բավարիա), Մարտին Էդեգորը (Արսենալ) և Ալիսոնը (Լիվերպուլ):
Հիշեցնենք, որ Ռոդրիգոն գրավեց «Ատլետիկոյի» դարպասը (2:1), Քեյնը երկու անգամ աչքի ընկավ «Բայերի» հետ խաղում (3:0), Էդեգորը երկու անգամ աչքի ընկավ և մեկ գոլային փոխանցում կատարեց ՊՍՎ-ի դեմ խաղում (7:1), իսկ Ալիսոնը ՊՍԺ-ի դեմ խաղում (1:0) անառիկ պահեց դարպասը՝ գրանցելով 9 սեյվ: