Վիտինյա. «Կհաղթենք պատասխան խաղում»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0:1):

«Դժվար է, բոլորը դա տեսել են։ Ֆուտբոլն այդպիսին է: Նրանք գոլ խփում են իրենց միակ հարվածով։ Դժվար է։ Երկար ժամանակ է, ինչ մենք չէինք պարտվել։

Մենք պետք է ցույց տանք մեր իրական ուժը: Մեզ հիանալի պատասխան խաղ է սպասվում, ավելի առաջ կգնանք, վստահ եմ։

Ես մնում եմ լավատես, այսօր արժանի էինք հաղթանակի: Հիանալի խաղ կանցկացնենք ու կհաղթենք պատասխան խաղում»,- Վիտինյայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։