Հանս-Դիտեր Ֆլիկ. «Հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած դժվարին հաղթանակը (1:0):

«Ես շատ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով: Հիանալի թիմային խաղ էր: Մեր դարպասապահ Վոյցեխ Շչեսնին այսօր ֆանտաստիկ ելույթ ունեցավ, ինչը մեզ համար հրաշալի էր։

Հեշտ չէր այն բանից հետո, երբ մենք մնացինք տասը հոգով, բայց մենք շատ լավ դուրս եկանք ստեղծված իրավիճակից: «Բենֆիկան» հրաշալի թիմ է, և մենք պետք է շատ լուրջ պատրաստվենք պատասխան խաղին: Այսօր անկասկած Պեդրին և Շչեսնին լավագույններն էին խաղադաշտում:

Ես գիտեմ, որ Շչեսնին կարող է խաղալ այս մակարդակում, քանի որ ես նրան տեսնում եմ ամեն օր մարզումների ժամանակ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» խաղի մեծ մասն անցկացրեց տասը հոգով, երբ 22-րդ րոպեին Պաու Կուբարսին հեռացվեց խաղադաշտից: