CHAMPIONS LEAGUE. «Բավարիան» վստահորեն հաղթեց «Բայերին»

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բավարիա» – «Բայեր» հադնիպումն ավարտվեց 3։0 հաշվով։

Խաղի 9-րդ րոպեին Հարի Քեյնը Մայքլ Օլիսեի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը։ Ջամալ Մուսիալա 54-րդ րոպեին խաղի հաշիվը դարձրեց 2։0, իսկ 74-րդ րոպեին Հարի Քեյնը 11 մետրանոց հարվածից երրորդ անպատասխան գնդակն ուղարկեց «Բայերի» դարպասը։

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց։