«Մանչեսթեր Յունայթեդը» Ռուբեն Ամորիմին փոխարինելու մի քանի տաբերակներ է դիտարկում

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին ուսումնասիրում է մարզիչների շուկան, քանի որ ակումբը ինչ-որ պահի կարող է ստիպված լինել բաժանվել Ռուբեն Ամորիմից:

Պորտուգալացին թիմի հետ աշխատում է գրեթե չորս ամիս, սակայն նկատելի առաջընթաց չկա։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն դիտարկում է երեք մասնագետի։

Ակումբի տեսադաշտում են Յոահիմ Լյովը, Խուլեն Լոպետեգին և Մասիմիլիանո Ալեգրին: Հարկ է նշել, որ Լյովը, Լոպետեգին և Ալեգրին այժմ չեն աշխատում որևէ ակումբում:

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղում է։