Մադրիդի «Ռեալը» միայն անցյալ տարի ավարտեց «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները՝ դրա վրա ծախսելով հսկայական գումար՝ մոտավորապես 1,76 միլիարդ եվրո: Տեսանելի ապագայում կրկին աշխատանքներ կտարվեն «սերուցքայինների» հարազատ մարզադաշտում։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» նախատեսում է «Բեռնաբեուի» նստարանները 79-ից հասցնել 85 հազարի։ ՖԻՖԱ-ի կանոնները սահմանում են, որ աշխարհի առաջնության եզրափակիչի համար նախատեսված մարզադաշտը պետք է ունենա նվազագույնը 80000 մարդ տեղավորելու հնարավորություն:
Մադրիդի «Ռեալի» մարզադաշտը, որը պետք է հյուրընկալի 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը, մի փոքր զիջում է այդ ստանդարտներին: 2030 թվականին աշխարհի առաջնությունը կհյուրընկալեն միանգամից երեք երկրներ՝ Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն։