«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը իր ապագայի վերաբերյալ զարմանալի հայտարարություն է արել: Պորտուգալացին խոստովանում է, որ շուտով կարող է հեռանալ անգլիական ակումբից։ «
«Չգիտեմ՝ կմնա՞մ այստեղ։ Կարծում եմ, որ կվերադառնանք ու կհաղթենք ապագայում։ Մենք շատ բաներ ենք անում, բայց խաղեր չենք հաղթում։ Իսկ երբ հաղթանակներ չկան, երբեմն պետք է փոխել մարդկանց։
Մենք դա գիտենք»,- ասել է Ամորիմը Sky Sports-ին։
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում միայն 14-րդ տեղում է։