Իտալիայի հավաքականի եւ «Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին խոսել է հռոմեական ակումբի հանդեպ ունեցած իր հավատարմության մասին։
«2000 թվականին ես շատ առաջարկներ ունեի։ Եթե տեղափոխվեի այլ ակումբ, ապա «Ոսկե գնդակը» ստանալու շատ ավելի մեծ հնարավորություն կունենայի։ Բայց այն, ինչ ինձ տվեց Հռոմը ուրիշ ոչ ոք չէր տա:
Ես այս կերպ դարձա շնորհիվ իմ անցած ճանապարհի։ Հակառակ դեպքում նա կլիներ հերթական սովորական խաղացողը»,- իտալացու խոսքերն է մեջբերում Cope-ը։
Տոտտին «Ռոմայի» սան է: Նա հռոմեական թիմում հանդես է եկել 1992-ից 2017 թվականներին։ Ֆրանչեսկոն Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 58 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։