«Լիվերպուլի» կիսապաշտպանը դժգոհ է ակումբում իր կարգավիճակից

«Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթն այս ամառ կարող է հեռանալ ակումբից։

Football Insider-ին հայտնի է դարձել, որ 21-ամյա խաղացողը դժգոհ է այս մրցաշրջանում իր սահմանափակ խաղաժամանակից և մտածում է հաջորդ տրանսֆերային պատուհանում «Լիվերպուլից» հեռանալու մասին:

Հարկ է հիշեցնել, որ ձմռանը Էլիոթի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Բրայթոնն» ու Դորտմունդի «Բորուսիան»։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ի փորձագետները Էլիոթի արժեքը գնահատում են 35 միլիոն եվրո։