«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը ամռանը կարող է հեռանալ մերսիսայդյան ակումբից, ուստի մերսիսայդցիները գնահատում են հարձակման գիծն ուժեղացնելու հնարավորությունը։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել պորտուգալացի Ռաֆայել Լեաուին, եթե Դիասը հեռանա: Լեաուի գործող պայմանագիրը ներառում է 175 միլիոն եվրո գնման տարբերակ: Միաժամանակ, «Միլանը» պատրաստ կլինի վաճառել պորտուգալացուն 100 միլիոն եվրոյով։
Քանի որ «ռոսոներիները» դժվար թե Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեն, Լեաուի տրանսֆերը կարող է ակումբի համար ամառային տրանսֆերային նպատակները ֆինանսավորելու հնարավորություն դառնալ: