«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում:
Ըստ Fichajes-ի՝ 21-ամյա Կասադոն «Մանչեսթեր Յունայթեդի» առաջնահերթ տրանսֆերային նպատակներից է։ Պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը կարծում է, որ Կասադոն կլուծի «կարմիր սատանաների» բոլոր խնդիրները դաշտի կենտրոնում, այդ իսկ պատճառով ակումբն արդեն պատրաստում է «Բարսելոնայի» համար առաջին առաջարկը՝ 80 միլիոն եվրոյի չափով, հայտնում է աղբյուրը։
Նշվում է, որ այս առաջարկը գնահատվում է որպես փորձնական առաջարկ, որը թույլ կտա հասկանալ, թե որքանով է «Բարսելոնան» պատրաստ Կասադոյի վաճառքի շուրջ բանակցություններին։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դարձել մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։