Ժոան Լապորտա. «Ծանր հանդիպում է լինելու»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի «Բենֆիկայի» դեմ առաջիկա խաղի վերաբերյալ իր մեկնաբանություններով։

«Մենք կգնանք Լիսաբոն և կտեսնենք, թե ինչ կլինի այնտեղ: Ծանր հանդիպում է լինելու, բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ավելի առաջ գնալու համար»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այսօր՝ մարտի 5-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկա» – «Բարսելոնա» առաջին հանդիպումը։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: