Վենսան Կոմպանին` «Բայերի» դեմ սպասվող հանդիպման մասին

Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բայերի» հետ առաջին հանդիպման մասին.

««Բայերի» դեմ խաղում ենք մեր սեփական դաշտում, երկրպագուները մեզ առաջ կտանեն։ Այս հանդիպումը չի լինի ամեն ինչ կամ ոչինչ, քանի որ դեռ պատասխան խաղ կա, և մենք չպետք է մոռանանք դրա մասին։

Բայց նախ մենք խաղում ենք տանը, այնպես որ միշտ կարող է ինչ-որ արտասովոր բան պատահել»,- ասել է բելգիացին մամուլի ասուլիսում։

Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին Լևերկուզենյան ակումբի արենայում։