Ուեյն Ռունին կիսվել է «Արսենալի» խաղի մասին իր կարծիքով

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հայտնի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին կիսվել է Չեմպիոնների լիգայում Լոնդոնի «Արսենալի» խաղի մասին իր կարծիքով։

Երեքշաբթի օրը «զինագործները» Հոլանդիայում 16-րդ տուրի առաջին խաղում ջախջախեցին ՊՍՎ-ին՝ 7:1: Սա մրցաշարի ռեկորդ է։

«Հինգ գոլից հետո «Արսենալը» կարող էր դանդաղեցնել տեմպը և հանգիստ ավարտել հանդիպումը, բայց փոխարենը նրանք շարունակեցին խաղալ՝ փորձելով հնարավորինս շատ գոլ խփել: Թիմն արժանի էր վեցերորդ և յոթերորդ գոլերին՝ շնորհիվ իրենց ցուցաբերած նվիրվածության ու ցանկության»,- Ռունիի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Միկել Արտետայի թիմի պատասխան հանդիպումը ՊՍՎ-ի դեմ կկայանա հաջորդ չորեքշաբթի: