Հայտնի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը կիսվել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության արդյունքների վերաբերյալ իր կանխատեսմամբ։
1/8 եզրափակիչը դեռ նոր է սկսվել, բայց դանիացին արդեն փորձել է գուշակել, թե ով է խաղալու գավաթի համար եզրափակչում։
«Կարծում եմ՝ եզրափակչում «Բավարիան» կխաղա «Ռեալի» հետ, իսկ «Բավարիան» կհաղթի տանը»,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։ Մադրիդի «Ռեալը» 1/8 եզրափակչի առաջին խաղում հաղթել է «Ատլետիկոյին» (2:1):
«Բավարիան» կխաղա Լևերկուզենի «Բայերի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը։