CHAMPIONS LEAGUE. «Արսենալը» վրայերթի ենթարկեց ՊՍՎ-ին, «Բորուսիան» և «Լիլը» չպարզեցին հաղթողին 🎥

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում մրցեց հոլանդական ՊՍՎ-ի հետ։

Էյնդհովենում կայացած հանդիպումն ավարտվեց լոնդոնյան ակումբի ջախջախիչ հաղթանակով 7։1 հաշվով։

«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարտին Էդեգորը, ևս մեկական անգամ աչքի ընկան Յուրիեն Թիմբերը, Իթան Նվաներին, Միկել Մերինոն, Լեանդրո Տրոսսարդը և Ռիկարդո Կալաֆիորին։ Տանտերերի միակ գոլը հեղինակեց 11 մետրանոցից Նոա Լանգը։

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին Լոնդոնում։

Խաղի տեսությունն՝

Զուգահեռաբար ընթացող խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց ֆրանսիական «Լիլին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Դորտմունդցիները բացեցին խաղի հաշիվը 22-րդ րոպեին թիմի հարձակվող Կարիմ Ադեյեմիի գոլի շնորհիվ։ Հյուրերը 68-րդ րոպեին Հաուկոն-Արնար Հարալդսոնի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը։

Պատասխան խաղը կկայանա մարտի 12-ին Ֆրանսիայում։