Դիեգո Սիմեոնեն ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, Սիմեոնեն շատ է ցանկանում իր թիմում տեսնել 21-ամյա իսպանացուն։ Առաջիկա ամռանը կարող են սկսվել բանակցությունները իսպանացի վինգերի համար։

Ընթացիկ մրցաշրջանում Լոպեսը մասնակցել է 28 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 մլն եվրո։