«Բարսելոնայի» հարձակման առաջատար աստղերից մեկը «Լիվերպուլում» կարող է փոխարինել Մոհամեդ Սալահին

«Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստին անգլիական գրանդը դիտարկում է որպես Մոհամեդ Սալահի փոխարինող, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ Իսպանական գրանդը կարող է ֆուտբոլիստին վաճառել մոտ 100 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը բրազիլացու արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։