«Նապոլիի» պաշտպան Մատիաս Օլիվերան կշարունակի հանդես գալ նեապոլական ակումբում։ 27-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մատիաս Օլիվերան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 90 հանդիպման, դարձել երեք գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։
«Նապոլին» ներկայումս զբաղեցնում է Իտալիայի առաջնության երկրորդ հորիզոնականը՝ 1 միավորով զիջելով «Ինտերին»։