«Բարսելոնան» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխի ծառայություններով, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է դառնալ ազատ գործակալ:
Ըստ Relevo-ի, գործարքը դժվար թե կայանա, և դա ոչ միայն «Բլաուգրանայի» ֆինանսական դժվարությունների պատճառով է այլ այն, որ ակումբը կարծում է, որ թիմում գերմանացու համար տեղ չկա։
Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է հույս դնել Պեդրիի, Գավիի, Ֆրենկի դե Յոնգի և Մարկ Կասադոյի վրա, իսկ պաշտպանության աջ եզրում՝ Կիմիխի երկրորդ պրոֆիլային դիրքում, արդեն Ժյուլ Կունդեն է։
Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն և Անգլիայի Պրեմիեր լիգայի գրանդները: