«Յուվենտուսը» հինգերորդ անընդմեջ հաղթանակից հետո մոտեցավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջատարներին: Երկուշաբթի օրը Տիագո Մոտտայի թիմը սեփական հարկի տակ հաղթեց Վերոնային (2:0)՝ գոլեր խփելով 72-րդ և 90-րդ րոպեներին։
27 տուրից հետո «բյանկոներիները» 52 միավորով չորրորդ տեղում են՝ առաջատար «Ինտերին» զիջելով ընդամենը 6 միավորով: Հանդիպումից հետո լրագրողները Մոտտային հարցրել են՝ արդյոք նա մտածում է Սկուդետոյի համար պայքարի մասին։
«Ես նախընտրում եմ ամբողջությամբ կենտրոնանալ այսօրվա հիանալի խաղի վրա։ Մենք երեք կարևոր միավոր ստացանք»,- Sky Sport-ի հետ զրույցում ասել է «Ծեր սինյորայի» մարզիչը։
Հաջորդ կիրակի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում գտնվող «Ատալանտային»։