«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Նշել է, թե ինչն է կարևորում ֆուտբոլում։ 17-ամյա ֆուտբոլիստի գոլային երաշտը վերջին շրջանում բուռն քննարկվում է մամուլում՝ նա Լա Լիգայում գոլ չի խփել «Ռեալի» դեմ հոկտեմբերյան խաղից հետո:
«Ես այն խաղացողներից չեմ, ովքեր շատ են մտածում վիճակագրության մասին։ Ես խաղում եմ մարդկանց ուրախություն պատճառելու և հաղթելու համար»,- ասել է Յամալը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում «կատալոնացիների» հարձակման երիտասարդ աստղը բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում դարձել է 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։