«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը թիմին տանում է դեպի հաղթանակ Անգլիայի ընթացիկ առաջնությունում։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 28 խաղից 67 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ 13 միավորով գերազանցելով «Արսենալին»։
Այսպիսով, Արնե Սլոտը մոտ է պատմության հինգերորդ մարզիչը դառնալուն, ով նվաճել է Պրեմիեր Լիգայի տիտղոսը իր դեբյուտային մրցաշրջանում։ Հոլանդացուց առաջ դա արել են Ժոզե Մոուրինյոն (Չելսի, 2005), Կառլո Անչելոտտին (Չելսի, 2010), Մանուել Պելեգրինին (Մանչեսթեր Սիթի, 2014) և Անտոնիո Կոնտեն (Չելսի, 2017)։
Հիշեցնենք, որ Սլոտը փոխարինեց Յուրգեն Կլոպին անցյալ ամառ, որի օրոք «Լիվերպուլը» նվաճեց Պրեմիեր Լիգայի իր վերջին տիտղոսը 2019/20 մրցաշրջանում։