«Բարսելոնան» հարձակվող Ռաֆինյային առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2030 թվականը և այժմ աշխատում է ազատման կետի վրա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրում առկա ազատման կետը կազմում է 1 միլիարդ եվրո։
28-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։