«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Ռոդիի ապաքինման մասին, ով սկսել է մարզվել գնդակով։
«Ռոդրին լավ տեսք ունի։ Իհարկե, մենք հիմար որոշումներ չենք կայացնի, նա դեռ հեռու է վերադառնալուց, բայց երբ նա դիպչում է գնդակին, այժմ իրեն վստահ և երջանիկ է զգում։ Չէի սպասում, բայց նա կարող էր վերադառնալ Աշխարհի ակումբային առաջնությունից առաջ, միգուցե Պրեմիեր Լիգայում»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (2:2), որը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, Ռոդրին ծանր վնասվածք էր ստացել։ 28-ամյա հենակետային կիսապաշտպանը ծնկի վնասվածքի պատճառով ստիպված է եղել հեռանալ խաղադաշտից առաջին խաղակեսում։ Բժշկական զննությամբ հայտնաբերվել է աջ ծնկի առջևի խաչաձև կապանների պատռվածք։