Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Այս թիմի հետ ինձ ոչինչ չի զարմացնում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է թիմի անպարտելի շարքի վերաբերյալ իր մեկնաբանություններով։

Կատալոնական ակումբը 15 հանդիպում չի պարտվել։ Թիմը վերջին անգամ պարտվել է դեկտեմբերին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում (1։2)։

«Ինձ զարմացրե՞լ է հունվար և փետրվար ամիսների արդյունքները։ Այս թիմի հետ ինձ ոչինչ չի զարմացնում։ Երբ մենք մեր մակարդակի վրա ենք, ամեն ինչ հնարավոր է։ Մենք լավ ենք խաղում և կենտրոնացած ենք յուրաքանչյուր խաղում»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ 26 տուրից հետո «Բարսելոնան» 57 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։